Ըստ ԿԸՀ-ի՝ 2000 ընտրատեղամասերից «Ժառանգությունը» անդամներ չի ներկայացրել 118-ում, իսկ ՀԱԿ-ը՝ 245-ում։ ԱԺ-ում սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասող կուսակցություններից միայն «Օրինաց երկրին» է հաջողվել բոլոր 2000 ընտրատեղամասերում ներկայացուցիչներ ապահովել։ Սահմանված կարգի համաձայն՝ ընտրատեղամասերում թափուր տեղերը կլրացվեն տեղամասային հանձնաժողովների նախագահների կողմից։